Հայ ոստիկանները հայտնաբերել են հետախուզվող 49 օտարերկրացու
Ըստ ՀՀ ոստիկանության «Հետք»-ին տրամադրած տվյալների` 2007-2010 թթ. մեր երկրում հայ ոստիկանները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող 49 օտարերկրացու, որոնք հանձնվել են (ենթարկվել են էքստրադիցիայի) իրենց երկրների իրավապահներին:
Հայտնաբերվածներից 27-ը եղել է Ռուսաստանի քաղաքացի, 12-ը` Վրաստանի, 5-ը` Ուզբեկստանի, 3-ը` Ուկրաինայի, եւս 1-ական` Թուրքիայի ու Տաջիկստանի: Հայտնաբերված 49 հոգուց 14-ը ձերբակալվել են 2007-ին, 10-ը` 2008-ին, 16-ը` 2009-ին, իսկ 9-ը` ընթացիկ տարում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել