Նախարարի կոչը. արգելել և կանխել դրամահավաքը
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր շրջաբերական նամակ է ուղարկել ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որում կոչ է արվել խիստ միջոցներ ձեռնարկել «Ուսուցչի օրվա» առիթով դպրոցներում կատարվող անօրինական դրամահավաքները կանխելու ուղղությամբ:
Նախարարի շրջաբերականի համար հիմք են հանդիսացել ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Թեժ գիծ» հեռախոսահամարով ստացված ահազանգերը: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել