Կառավարությունը հավանել է 2011-ի պետբյուջեի փոփոխությունները
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ 2011թ. պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններ կատարելու մասին արձանագրային որոշման նախագծին. ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից ներկայացվել են շուրջ 600 առաջարկություններ, որոնց ավելի քան մեկ երրորդն ընդունվել է։
ՀՀ 2011թ. պետական բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը հաստատվել է և սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել