HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիմնադրամ` աղետների ռիսկերի նվազեցման համար

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն կառավարությունն այսօր որոշել է հիմնադրել աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամ, հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի լիազորությունները վերապահել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, հաստատել հիմնադրամի կանոնադրությունը, նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Նորաստեղծ հիմնադրամի նպատակն է օժանդակել աղետների ռիսկի նվազեցման բազմաճյուղ մեխանիզմի հիմնմանը, տեխնածին և տարերային բնույթի արտակարգ իրավիճակների ռիսկի նվազեցմանը, արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների նվազեցմանն ու վերացմանը։ Հիմնադրամի միջոցները կգոյանան ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տրամադրված, այդ թվում` օտարերկրյա, նվիրատվությունների, հանգանակությունների և այլ, այդ թվում` ձեռնարկատիրական գործունեության արդյունքում և կուղղվեն տեխնածին և տարերային բնույթի արտակարգ իրավիճակների ռիսկերի նվազեցմանն ու հետևանքների վերացմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter