HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«WebԾիրան» համահայկական կինոփառատոն

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ Webtv.am ինտերնետ հեռուստատեսությունը  հիմնել են «WebԾիրան» համահայկական կինոփառատոնը: Այն կմեկնարկի նոյեմբերի 15-ին եւ կավարտվի դեկտեմբերի 25-ին:

Կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ:

Յուրաքանչյուր ֆիլմ webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ ցուցադրվելու է 5 օր անընդմեջ, եւ այդ ընթացքում տեղի է ունենալու ինտերնետ քվեարկություն webtv.am ինտերնետ հեռուստատեսության կայքում:

Սահմանված է 2 մրցանակ. «WebԾիրան » գլխավոր մրցանակը` 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ խրախուսական մրցանակ` 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

«WebԾիրան» համահայկական կինոփառատոնին կարող են մասնակցել Հայաստանում եւ արտերկրում ապրող բոլոր հայ կինոռեժիսորները:
Մրցույթին կարող են ներկայացվել մինչեւ 20 րոպե տեւողությամբ ֆիլմեր` առանց ժանրային սահմանափակումների` խաղարկային, վավերագրական, անիմացիոն եւ այլն:

«WebԾիրան» համահայկական կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը կարող են նկարահանված լինել ցանկացած տեխնիկական միջոցով:

Հաղթող ֆիմերը որոշվելու են ինտերնետ քվեարկության միջոցով: Արդյունքները հրապարակվելու են դեկտեմբերի 25-ին՝ մրցանակաբաշխության արարողության ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter