HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանից ուղարկված դասագրքերն ու դպրոցական գույքը հասել են Ախալքալաք

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն` նոյեմբերի 22-27-ն ուսումնական գրականություն և գույք են տեղափոխվել Վրաստան և փոխանցվել Ախալքալաքի ուսումնական ռեսուրս-կենտրոնին: Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցների համար ուսումնական գրականության և դպրոցական գույքի տրամադրման ամենամյա ծրագրերի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2010 թվականին տրամադրել է 7138 օրինակ «Մայրենի»-ի դասագիրք` իրենց աշխատանքային տետրերով, 1-6-րդ դասարանների համար և 360 համակազմ դպրոցական գույք` ուսուցչական սեղան և աթոռ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունը, Ախալքալաքի ուսումնական ռեսուրս-կենտրոնը կազմակերպելու է հատկացումը` համաձայն նախապես ճշտված բաշխման ցուցակների: Այս տարի գրքերը նախատեսված են Ախալքալաք, Ախալցխա, Ասպինձա, Մառնեուլ, Բորժոմ, Ծալկա, Թետրի-Ցխարո շրջանների, ինչպես նաև Թբիլիսիի թիվ 132 դպրոցների համար: Գույքը հատկացվելու է Ախալքալաք, Նինոծմինդա, Ասպինձա, Ախալցխա, Բարժոմ, Մառնեուլ և Ծալկա շրջանների դպրոցներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter