
Իշխող կոալիցիան իսկապես քննարկել է քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը եւ դա անցած այս մի քանի օրերի ընթացքում արել է մի քանի անգամ: Այս մասին երեկ «ՀԺ»-ին հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:
Նա դեռ նախանցած շաբաթ ասել էր, որ իշխող կոալիցիայի ներկայացուցիչներն այս` ընթացիկ շաբաթվա ընթացքում պետք է քննարկեն անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչների ազատ արձակման իրավական ճանապարհները: Կոալիցիայի ներկայացուցիչները, սակայն, լրագրողների հետ զրույցներում համառորեն պնդում էին, թե նման բան չկա:
«Ես ինչ ասել եմ, իմ ոչ մի բառից չեմ հրաժարվում: Այս ընթացքում մեկ եւ ավելի քննարկում եղել է պետական այն մարդկանց հետ, որոնք կոչված են այդ հարցերին պատասխան տալու»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել