HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինքնասպանությո՞ւն

Նոյեմբերի 30-ի գիշերը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում ինքնասպան է եղել 20-ամյա մի երիտասարդ: ՔԿՀ խոսնակ Արսեն Բաբայանը հաստատեց, որ նման դեպք տեղի է ունեցել, սակայն հրաժարվեց մանրամասներ հաղորդել` ասելով, որ այս պահին նախաքննություն է գնում, չեն կարող գործի հետ կապված մանրամասներ տալ: Մեզ հասած տեղեկություններով` երիտասարդը 1,5 տարի է` նստած է, եւ նրա ազատ արձակմանը մնացել էր դրանից քիչ պակաս ժամանակ: Նրան ճանաչողներն ասում են, որ խաղաղ ու հանդուրժող տղա էր, միայն մայր ուներ եւ քիչ հավանական է, որ կամովին գնար նման քայլի: Մանավանդ ինքնասպանության տարօրինակ եղանակ է ընտր: Ըստ պաշտոնական վարկածի` նա սավանի միջոցով մի կերպ իրեն խեղդել է ջեռուցման մարտկոցից, ինչն այնքան էլ հեշտ չէ իրականացնել: Այնպես որ, կարելի է խոսել ոչ թե ինքնասպանության, այլ սպանության մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter