
Բոլորովին վերջերս աշխատանքից ազատված գյուղատնտեսության նախարարության բուսասանիտարիայի պետական տեսչության նախկին պետ Վռամ Գյուլզադյանի` աշխատանքից ազատվելու վերաբերյալ նոր հանգամանքներ են ի հայտ գալիս:
Վերջինս օրերս հաստատել է այն տեղեկությունը, որ իրեն աշխատանքից ազատել են պատգամավոր Դավիթ Հարությունյանի դստեր պատճառով, այն բանից հետո, երբ վերջինիս ներկրած ապրանքների համար տեսչության տեսուչներից մեկը` չիմանալով, որ նա Դ. Հարությունյանի աղջիկն է, «շնորհակալություն» հայտնելու ակնարկներ է արել: Ինչն էլ, ըստ պարոն Գյուլզադյանի, կոտրվել է իր գլխին, քանի որ այդ ընթացքում նշյալ տեսուչն արդեն գործից դուրս գալու դիմում է գրած եղել, իսկ Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի համար էլ այդ ամենը հարմար առիթ է հանդիսացել, որպեսզի վարչապետին բողոքի, որ Վ. Գյուլզադյանի տեսչությունում բարձիթողի վիճակ է:
Երեկ «Առավոտը» փորձեց այս առնչությամբ պարզաբանումներ ստանալ նաեւ Դ. Հարությունյանից, սակայն ի պատասխան մեր զանգին` նրա վարորդն ասաց, որ պրն Հարությունյանը հանրապետությունում չէ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել