Շնորհանդես. «Կենսաբազմազանության կայուն կառավարումը Հարավային Կովկասում»
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ՀՀ-ում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր մասնակցել է «Կենսաբազմազանության կայուն կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի շնորհանդեսին:
Ծրագիրը Հայաստանում իրականացվելու է 2011թ. «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերակցության (GTZ) կողմից:
Ծրագրի նպատակը Հայաստանի անտառտնտեսությունների կառավարման ծրագրերի մշակումն է: Նախատեսվում է նաեւ անտառների պետական մոնիտորինգի համակարգի ներդրում Հայաստանում` անտառների որակական եւ քանակական ցուցանիշների գնահատման համար: Ինչպես հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, մոնիտորինգն իրականացվելու է հեռահար զոնդավորման տեխնոլոգիաների (արբանյակային պատկերների) կիրառմամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել