HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել են հետախուզվողներ

ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ի և Արմավիրի մարզային վարչության ծառայողները նախօրեին` ժամը 12:30-ին, Բագրատաշենի մաքսային անցակետից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Անահիտ Վ.-ին, որը 2007 թ. հունվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով, այն է՝ «Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ»: Դրանից 1 ժամ առաջ էլ ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները Արագած գյուղից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Վահան Կ.-ին, որը ս/թ նոյեմբերի 26-ից հետախուզվում էր «Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով» մեղադրանքով: Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողներն էլ Գյումրու Տրդատ ճարտարապետի փողոցի 6 շենքի մի բնակարանից երեկ առավոտյան բերման են ենթարկել «Խուլիգանություն, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով» մեղադրանքով ս/թ նոյեմբերի 26-ից հետախուզվող, 1967 թ. ծնված Վարդան Բ.-ին: Իսկ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Նոր Խարբերդ գյուղից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սերոբ Գ.-ին, որը ս/թ նոյեմբերի 26-ից հետախուզվում «Գողություն, որը կատարվել է կրկին անգամ» մեղադրանով: «Սերոբ Գ.-ն եւ Անահիտ Վ.-ն կալանավորված են: Վարդան Բ.-ն տեղափոխվել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter