Վրաստանից ներմուծվել է մոտ 256 տոննա կարտոֆիլ
Այս տարվա 10 ամիսների ընթացքում Վրաստանից Հայաստան ներմուծվել է ավելի քան 256 տոննա կարտոֆիլ: ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի` «Հետքին» տրամադրած տվյալների համաձայն` կարտոֆիլի ներմուծումն իրականացրել են հիմնականում անհատ ձեռներեցները, ինչպես նաև սովորական քաղաքացիներ: 256 տոննայից հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետով ներմուծվել է 9,3 տոննան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել