HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորանշանակ դեսպանը` վարչապետի մոտ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների մակարդակը` վարչապետ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դիվանագետն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության խորացմանը: Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման ուղղությունները։ Մասնավորապես, հեռանկարային է համարվել ֆրանսիական ընկերությունների ներգրավմամբ փոխգործակցության ակտիվացումը փոստային ծառայությունների մատուցման, ապահովագրության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, գինեգործության, դեղագործության և օծանելիքի արտադրության ոլորտներում։ Դեսպան Ռենոն նշել է, որ Հայաստանում դեսպանի պաշտոնի ստանձնումն իր համար մեծ պատիվ է ու յուրահատուկ բովանդակություն ունի, ինչը բխում է Հայաստանի հանդեպ ֆրանսիացիների առանձնահատուկ վերաբերմունքից: Ընդգծելով, որ Ֆրանսիան եվրոպական առաջին ներդրողն է Հայաստանում, ինչը վկայում է տնտեսական փոխգործակցության բոլոր ոլորտներում արձանագրված լուրջ առաջընթացի մասին, նա միևնույն ժամանակ ասել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանքեր կգործադրի ձևավորված բարեկամական կապերի խորացման, ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ: Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, հյուրի խնդրանքով կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման մոդելը և տնտեսական քաղաքականության գերակա ուղղությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter