HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաքսին «մոյշիկն» է առեւանգել

Այսօր ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս բերման են ենթարկել 28-ամյա Դմիտրի Պողոսյանին:

Պարզվել է, որ նախորդ օրը Դ. Պողոսյանը, ով Էրեբունու վարչական շրջանի ավտոլվացման կետի աշխատակից է, փախցրել էր լվացման նպատակով իրեն տրված «ԱրմԴավ կոմֆորտ» տաքսի ծառայությանը պատկանող «Daewoo Nexia» մակնիշի Լ 1315 համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի շիշ գարեջուր խմելուց հետո Պողոսյանն ավտոմեքենան վթարի էր ենթարկել Կարապետ Ուլնեցու և Ներսիսյան փողոցների հատման մասում՝ բախվելով բնակելի սեփական տան պատին: 







Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter