HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գանձվել է 935 մլն դրամ պետական տուրք

Եվ 30 մլն 100 հազար դրամ տուգանք ՀՀ ֆինանսների նախարարությունն այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում տրամադրել է 18 շահումով խաղի և 4 խաղատան կազմակերպման լիցենզիա: Նույն ժամանակահատվածում 17 շահումով խաղի, 5 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել, 21 շահումով խաղի, 4 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է: Ընթացիկ տարվա 11 ամիսների տվյալներով` շահումով խաղի, խաղատան և վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է նաև տուգանք` համապատասխանաբար 13 մլն 400 հազար, 16 մլն և 700 հազար դրամի չափով, 25 շահումով խաղի, 5 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում: Հունվարից դեկտեմբեր ամիսների ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 935 մլն դրամի չափով պետական տուրք, որից 410 մլն դրամը` շահումով խաղերի, 225 մլն դրամը` խաղատների, 300 մլն դրամը` վիճակախաղերի գծով: Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դեկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 90 շահումով խաղի, 11 խաղատան և 3 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter