HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հավատարմագրերի պատճենը հանձնել է Նալբանդյանին

Այսօր Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպան Գյունթեր Բեխլերը (նստավայրը` Թբիլիսի) իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: Վերջինս վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը: Դեսպան Բեխլերն էլ վստահություն է հայտնել, որ կանի հնարավորը հայ-շվեյցարական հարաբերությունների առավել սերտացման համար: ԱԳՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Շվեյցարիայի համագործակցությանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք միջազգային տարածաշրջանային հարցերի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter