HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապրեք ռադիացիայի հետ. դա վտանգավոր չէ

Հայտարարում են Հայաստանում ուրանի ծրագիրն իրականացնողները Ճառագայթային անվտանգության պետական կոմիտեն պնդում է, որ Լեռնաձորում ռադիացիոն ֆոնը նորմալ է: Տեղի աշխատողները ֆոնը ստուգում են դոզիմետրով, որն արձանագրում է 40 միլիռենտգեն: Նրանց համոզել են եւ նրանք կրկնում են, որ դա Հայաստանի համար վտանգավոր չէ, եւ որ մենք կարող ենք ապրել նման ռադիացիայի պայմաններում: Մարդիկ փորձում են իրենց պաշտպանել, բայց նրանց նկատմամբ սկսում են խիստ միջոցառումներ կիրառել: Այսպես, վարկած կա, որ հորատման սարքն այրվել է կարճ միացման արդյունքում: Սակայն մինչ օրս ոստիկանությունը գյուղի բնակիչներին հարցաքննության է կանչում, նրանց վրա ճնշում է գործադրում: «Լեռնաձորցիներն իրենց անպաշտպան են զգում, մոլորված… »,- ասում են ակտիվիստները: Լեռնաձորցիներն ավելի ու ավելի շատ են խոսում արտագաղթի մասին: Աշխատատեղերով ապահովված սակավաթիվ գյուղերից մեկը` Լեռնաձորը, կարող է դատարկվել: Ցավոք, պատասխանատու անձիք Սյունիքից արտագաղթման ռիսկերի մասին լռում են: Ուրանի ծրագրի անվտանգությունը երաշխավորելու պարտավորությունն իր վրա է վերցրել Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը` Հայաստանում ուրանային ծրագիրն իրականացնող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի 50% բաժնետոմսերի տիրապետման իրավունքով: Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ի հակաուրանային հանրահավաքից հետո` հաջորդ օրը, նախարար Արմեն Մովսիսյանը ժամանեց Կապան, որտեղ մի շարք հանդիպումներ անցկացրեց տեղական վարչակազմի եւ բիզնեսի հետ, որից հետո մի շարք հայտարարություններ արեց տեղական լրատվամիջոցներով: «ԷկոԼուր» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter