Հրթիռանման առարկաներ են հայտնաբերվել
«Ջրմուղկոյուղի» ՓԲԸ Արթիկի մասնաճյուղի էքսկավատորավարից նախօրեին ոստիկանության Արթիկի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Տուֆագործների փողոցում խողովակները փոխելու նպատակով խրամուղի փորելիս հայտնաբերվել է արկի նմանվող 2 առարկա:
«Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է թևավոր հրթիռի նմանվող 2 առարկա: Դեպքի վայր են կանչվել ականազերծողներ: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել