HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արթուր Բաղդասարյանն իրեն լավ է զգում ներկայիս պաշտոնում

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը «Հետքի» հետ զրույցում բացարձակապես սուտ է որակել այն լուրերը, որ ինքն առաջիկայում նշանակվելու է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում: Ա. Բաղդասարյանը վստահեցնում է, որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ այդ հարցի շուրջ քննարկում չի եղել: «Ինձ մեկ ԱԺ նախագահ են նշանակում, մեկ` գլխավոր դատախազ: Նպատակը մեկն է` պղտոր ջրում ձուկ որսալ: Ես ինձ լավ եմ զգում ներկայիս պաշտոնում եւ որեւէ այլ պաշտոնի անցնելու ցանկություն չունեմ»,- ասում է Արթուր Բաղդասարյանը: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն անհավանական է համարում նաեւ համապետական ընտրություններից առաջ իրեն այլ պաշտոնում նշանակելը` ասելով, թե «նման խոսակցություններ չկան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter