HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-ռուսական համագործակցություն` անօրինական միգրացիայի դեմ պայքարում

Դեկտեմբերի 6-ին ոստիկանaպետ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա՝ Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն դաշնային ծառայության տնօրեն Կոնստանտին Ռոմոդանովսկու հրավերով: Այցի ընթացքում կքննարկվեն անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ ոստիկանության եւ ՌԴ Միգրացիոն դաշնային ծառայության միջեւ հետագա համագործակցության հարցերը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են նաեւ, որ կողմերը ստորագրելու են «Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն դաշնային ծառայության միջեւ անօրինական միգրացիայի դեմ պայքարում համագործակցության մասին»  համաձայնագիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter