Անվտանգության խորհուրդն ուսումնասիրում է WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերը
ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանից «Հետքը» հետաքրքրվեց, թե WikiLeaks-ի` Հայաստանի մասին հրապարակած փաստերի առնչությամբ խորհրդում քննարկումներ եղել՞ են, թե՞ ոչ:
«Մենք այժմ անհրաժեշտ ուսումնասիրություններ ենք կատարում նշված կայքում տեղադրված նյութերի առնչությամբ: Դրանք ինչպես Հայաստանին են վերաբերում, այնպես էլ աշխարհի բազմաթիվ երկրների, եւ դեռ հայտնի չէ` դրանց ո՞ր մասն է հավաստի, որը` կեղծ»,-ասաց Արթուր Բաղդասարյանը:
Մեր այն հարցին, թե հրպարակված դիվանագիտական փաստաթղթերն արդյոք փոփոխություն կմտցնե՞ն Հայաստանի արտաքին դիվանագիտության եւ Ազգային անվտանգության ուղղությամբ վարվող քաղաքականության մեջ, Ա. Բաղդասարյանը պատասխանեց. «Հասկանալի պատճառներով` ոչ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել