HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաչիկյանը սենսացիոն հայտարարություն կանի՞

Երկուշաբթի օրը Վերահսկիչ պալատում քննարկվելու են Սոցիալական պետական ծառայությունում հայտնաբերված խախտումները: Հիշեցնենք, որ խոսքը կենսաթոշակների վճարման հետ կապված խախտումների ու չարաշահումների մասին է: Այդ քննարկմանը մասնակցելու է նաեւ ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: «Հրապարակին» հասած տեղեկություններով` Խաչիկյանն իր մտերիմ նեղ շրջապատում խոստացել է իր համար «տհաճ ելքի դեպքում ավելի սենսացիոն հայտարարություն անել, քան Սպարտակ մելիքյանը»: Ընդ որում, երբ նրան հիշեցրել են , թե ինչ բախտի արժանացավ Մելիքյանը եւ ինչպես իր հայտարարությունն ուղղվեց իր իսկ դեմ, ասել է, որ ինքն այնքան միամիտ չէ, որ առանց ապացույցների նման բան հայտարարի` «ապացույցը մի զանգից հետո կհյտնվի YouTube-ում»,- սպառնացել է Խաչիկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter