HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտությունը փորձանք է

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե պետք չէ անշարժ գույքի շուկայում աշխատող կազմակերպություններին հանել ԱԱՀ վճարողների ցանկից, որովհետեւ դա «ենթադրում է ինտելեկտուալ աշխատանք, եւ այդ գործառույթով զբաղվող մարդիկ ի վիճակի են ԱԱՀ-ի հաշվառում իրականացնել»: «ՉԻ» - Փաստորեն, ով մի քիչ ինտելեկտ ունի եւ «ի վիճակի է ԱԱՀ-ի հաշվառում իրականացնել», նա պետք է ավելացված արժեքի հարկ մուծի, իսկ ով հաշվել չի կարող, չպիտի մուծի: Հիմա հասկացա՞ք, թե ինչու օլիգարխները հարկեր չեն մուծում: մարդիկ պարզապես չեն կարողանում հաշվել: Իսկ մեզ թվում էր` չարամտորեն խուսափում են հարկերից: Մի խոսքով` Հայաստանում ստեղծվում է այնպիսի համակարգ, որտեղ հարկային արտոնություններից կարող են օգտվել բացառապես անգրագետներն ու բթամիտները: Երեւի Տիգրան Սարգսյանն այդ ճանապարհով է մտադիր «դիմագրավել 21-րդ դարի մարտահրավերներին» եւ զարգացնել բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված գիտատար տնտեսությունը: Չնայած` կարող էր ավելի պարզ լուծում գտնել: Դրա փոխարեն կարելի էր ընդամենը սահմանել «տառաճանաչության հարկ» կամ լրացուցիչ հարկեր գանձել մինչեւ հարյուրը հաշվել իմացողներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter