
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը` ՄԱՊ-ի Ալիկը, որոշել է փոխել Արմավիրի մարզի իր հայրենի գյուղի` Բամբակաշատի անունը: Ըստ բամբակաշատցիների` նա ցանկանում է գյուղն անվանակոչել իր հոր` Մակարի անունով` Մակարավան:
Գործարար պատգամավորի սույն նախաձեռնությունը, սակայն, ամենեւինչ չեն ողջունում բամբակաշատցիները, ովքեր դիմել էին «ՀԺ»-ին: Այդուհանդերձ, Պետրոսյանի նախաձեռնությունը կյանքի կոչելու համար առաջիկայում նրա կամոք պետք է գյուղապետարանում ավագանու նիստ գումարվի:
Ըստ գործող օրենսդրության` գյուղապետարանը գյուղն անվանակոչելու առաջարկով պետք է դիմի կառավարությանը, կառավարությունն էլ առաջարկի հետ համաձայնվելու դեպքում «Վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում» փոփոխություն կատարելու մասին նախագիծ ուղարկի ԱԺ:
Ու եթե խորհրդարանը քվեարկությամբ ընդունի նախագիծը, ապա Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղն այդուհետ կկոչվի Մակարավան:
Ալեքսան Պետրոսյանի հետ երեկ մեզ խոսել չհաջողվեց: Մեզ փոխանցեցին, որ նա բջջայինը մոռացել է «օֆիսում» եւ գնացել տուն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել