Փող են պահանջում, բայց ոչինչ չեն անում
Մեր միավորման անդամները կամ նրանց ընկերները հաճախ են մասնակցում տարբեր արշավների և էքսկուրսիաների: Այդ խմբերում մեզ հետ լինում են նաև զբոսաշրջիկներ`հիմնականում հայազգի: Վերջին նման այցելության ժամանակ դեպի Խոսրովի արգելոց մենք նկատեցինք, որ տարածքն անբարեկարգ է, իսկ զբոսաշջության համար ստեղծված չեն պայմաններ:
Սա այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիներից մուտքի համար գանձվում է 500, իսկ արտասահմանցիներից 1500 դրամ:
Պահանջում ենք Բնապահպանության նախարարությունից բացատրել գումար գանձելու հանգամանքը և միջոցներ ձեռնարկել արգելոցի տարածքը բարեկարգելու ուղղությամբ:
«Խոսքի իրավունք» միավորում
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել