HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Աստվածաշունչ եւ հասարակություն» գրքի շնորհանդես

Կենդանության օրոք տպագրվելն, ըստ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, ամենահեշտ բանն է, եթե ունես համապատասխան գումար եւ ինչ-որ բան ես գրել: Ինքն անձամբ երբեք տպագրվելու ցանկություն չի ունեցել` համարելով, որ եթե արժեքավոր խոսք ես ասել, ապա գնահատող մարդիկ դա կհավաքեն եւ հետմահու կտպագրեն սերունդների համար: Թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում «Աստվածաշունչ եւ հասարակություն» գրքի շնորհանդեսին Սրբազան հայրը մասնակցում էր որպես հեղինակ, թեպետ գոհունակությամբ նշեց, որ իր կարծիքը տպագրիչները հաշվի են առել ու իր անունը շապիկին չեն գրել: Մարդկության եւ մարդու գիրքը` Աստվածաշունչը, եւ մերօրյա խնդիրները ներկայացնող «Աստվածաշունչ եւ հասարակություն» զրուցագրքի տպագրության նախաձեռնումը Գյումրիի Սախորովի անվան իրավապաշտպան կենտրոնինն է: «Աստվածաշունչը եւ մենք» խորագրով զրույցների շարքը գրքի վերածելու միտքը պատկանում է թեմի սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցներին: Գրքում արծարծված հարցերն ու գաղափարական շեշտադրումներն ուղղված են մարդկային մնայուն արժեքների պահպանմանն ու սերունդներին փոխանցմանը: «Ես իմ գրքի հետմահու գոյությանը կասկածում եմ, եւ դա լավ է: Լինում են դեպքեր, երբ գիրքն ավելի կարճ կյանք է ունենում, քան հեղինակը: Իհարկե, լինում է նաեւ հակառակը: Աստված տա, որ այս գրքի պարագայում այն լինի հակառակը,- հույս հայտնեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը,- իրական գրքերն այն են, որ հեղինակից ավելի երկար են ապրում: Հիմա, եթե այս գիրքը սերուցք է, կմնա, եթե մրուր է, ապա կիջնի հատակը եւ ոչ ոք չի հիշի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter