HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվս մեկ օր Երևանի համար

Հայ կամավորների միությունը ձեռնարկել է «Եվս մեկ օր Երևանի համար» միջոցառումը, որը միտված է մայրաքաղաքը մաքրելուն: Կամավորները կհանդիպեն վաղը` դեկտեմբերի 5-ին, առավոտյան ժամը 10-ին: Նրանք հանդիպման վայր կշարժվեն երեք սկզբնակետից` մետրո «Բարեկամություն» կայարան, Ալեքսանդր Թամանյանի արձան եւ Հայկական Կարմիր խաչի ընկերություն (Պարոնյան 21): Միջոցառման մասնակիցներին, ինչպես հաղորդում է  Հայ կամավորների միությունը, կտրամադրվի անհրաժեշտ բոլոր պարագաները` աղբի տոպրակներ, ձեռնոցներ, ինչպես նաև որոշ սնունդ: «Միացեք մեզ` մասնակցելու և տեսնելու, թե ինչ կարող ենք անել Երևանի համար ընդհամենը մեկ օրվա ընքացքում»,- նշված է Միության տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter