Անչափահաս տղան վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկան
Ոստիկանության Գավառի բաժնում նախօրեին հաղորդում է ստացվել, որ ժամը 14:30-ի սահմաններում Լանջաղբյուր գյուղի բնակիչ, 1994 թ. ծնված Իշխան Գ.-ն, վարելով հոր «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան, գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել 1998 թ. ծնված Տաթևիկ Պողոսյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
«Նույն օրը` ժամը 17:00-ին, Իշխան Գ.-ն ավտոմեքենայով ներկայացել է բաժին: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել