Հուշանվեր թղթադրամներ` գառների եւ ռեստորանի հաշվի դիմաց
Լուսագյուղի բնակիչ, 1963 թ. ծնված Աշոտ Ա.-ն ոստիկանության Ապարանի բաժնում երեկ հաղորդում է տվել, որ երեւանցի, 1967 թ. ծնված Ժիրայր Հ.-ն նոյեմբերի սկզբներին իրենից գնել է 2 գառ, վճարել 5 հազար ՌԴ ռուբլանոց 2 թղթադրամ և որպես մնացորդ ստացել 25 հազար դրամ: Նմանատիպ ցուցմունք է տվել նաեւ Երնջատափ գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Արթուր Խ.-ն՝ հայտնելով, որ նոյեմբերի 11-ին վերը հիշատակված Ժիրայր Հ.-ն իրենից գնել է 2 գառ, վճարել 2 հատ 5 հազար ՌԴ ռուբլանոց և որպես վճարի մնացորդ ստացել 13 հազար դրամ:
Երկու տուժողներն էլ նույն օրը պարզել են, որ այդ թղթադրամները հուշանվերներ են եւ վճարման միջոց չէին հանդիսանում:
«Ժիրայր Ա.-ն բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության մամլո ծառայությունից:
Իսկ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Մ. Խորենացու փողոցից երեկ բերման են ենթարկել 1982 թ. ծնված Խաժակ Հ.-ին: Նրա մոտ հայտնաբերվել է ԱՄՆ 100 դոլարանոց 9 և ՌԴ 5 հազար ռուբլանոց 3 թղթադրամ, որոնց վրա առկա գրառումների համաձայն՝ դրանք վճարման միջոց չէին հանդիսանում:
«Պարզվել է, որ Խաժակ Հ.-ն նույն օրը Երևանի ռեստորաններից մեկում ուտեստներ և խմիչք է պատվիրել՝ վճարելով իր մոտ եղած 100 դոլարանոցներից մեկով»,- փոխանցում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել