HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է Doing Business-ի արմատական բարելավման միջոցառումների ծրագիրը

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի գործարար միջավայրի արմատական բարելավման վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Doing Business-ի ցուցանիշների բարելավման վերաբերյալ նախորդ խորհրդակցության արդյունքում կառավարության ղեկավարը հանձնարարականներ էր տվել շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներին` աշխատանքային խմբերում քննարկել ու մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել առաջարկություններ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ միջոցառումների իրականացման վերաբերյալ: Անդրադառնալով գործարար միջավայրի արմատական բարելավման խնդրի կարևորությանը` վարչապետը նշել է. «Մենք մեր նախորդ հանդիպման ժամանակ հստակ հանձնարարականներ տվեցինք ըստ ուղղությունների, որպեսզի ձևակերպումները հստակեցվեն, թե ինչ միջոցառումներ մենք պետք է իրականացնենք, որպեսզի գործարար միջավայրի բարելավումը մինչև ապրիլ ամիսը լինի շոշափելի և զգալի, և դա բարելավվի մեր ընդհանուր բիզնես միջավայրը»: Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը` լրամշակված ներկայացված առաջարկություններով: Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը (հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկային վճարումների հաճախականության կրճատում, մաքսային ձևակերպումների պարզեցում և հստակեցում), բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, արտաքին առևտրի և փոքր ու միջին ձեռնարկությունների աճի խթանմանը վերաբերող հարցեր: Ինչպես փոխանցում են կառավարության մամլո ծառայությունից, ի կատարումն ներկայացված ծրագրով նախատեսված միջոցառումների` Տիգրան Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter