HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունը» բողոքի ակցիա կանի

«Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարել է, որ կուսակցությունը պարտադիր ավտոապահովագրության հետ կապված բազմաթիվ նամակներ է ստացել քաղաքացիներից եւ ծրագրում է դեկտեմբերի կեսին բողոքի ակցիա իրականացնել պարտադիր ավտոապահովագրության դեմ: Ակցիան կլինի երթ կամ հանրահավաք, որի մասին «Ժառանգությունը» կտեղեկացնի նախապես: «Այսօր այնքան էլ կարեւոր չէ, թե որ խնդիրը կարողացանք միասին լուծել, որը` ոչ, կարեւորն այն է, որ իշխանությունը զգաստանա, արթուն մնա, եւ ինքը սկսի հաշվի նստել քաղաքացիական հասարակության այն քայլերի հետ, որոնք կազդարարեն անօրինականության, իրավունք ոտնահարող, կոռուպցիայի մասին վկայող փաստերի մասին: Մենք միասին դա կարող ենք անել ամեն օր` նամանավանդ այս պահին, երբ նախագահի, վարչապետի կողմից հնչում են կոռուպցիայի դեմ պայքարի կոչեր, իսկ Վերահսկիչ պալատը հրապարակում է հաշվետվություն, որը լի է կոռուպցիայի մասին վկայություններով, որոնք փաստում են կոալիցիոն պաշտոնյաների կոռումպացվածության վերին աստիճանի վերաբերյալ: Մեր հասարակության յուրաքանչյուր օղակ պետք է նախաձեռնի այդ կոչերը կյանքի կոչելու համարձակությունը եւ բարձրաձայնի կոռուպցիոն երեւույթների ցանկացած դրսեւորման մասին: Բավական է մենք մեր մի կտոր հացը չկորցնելու մտավախությամբ շարունակենք միայն անանուն զանգերով կամ նամակներով հայտարարություններ անել այդ աղաղակող փաստերի մասին: Սրանք քայլեր են, որ իշխանություններին ստիպելու են հաշվի նստել ձեզ հետ, եւ որքան իշխանությունը ներկայացնողները հաճախ հանդիպեն ձեր կողմից դիմադրության, այնքան կզորանանք բոլորս»,- ասում է Անահիտ Բախշյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter