HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ահազանգ. Ջերմուկում ծառեր են ոչնչացվում

«Էկոլուրը» տեղեկացնում է, որ այս օրերին Ջերմուկում ոչնչացվում են այգու ծառերը. «Ինչպես հայտնում են Ջերմուկի մեր աղբյուրները, ավելի քան 100 ծառ է հատվել: Տպավորություն է, որ վերադարձել են մութ ու ցուրտ 90-ականները: Մենք դեռ չգիտենք, ով եւ ինչու է որոշել հատել Ջերմուկը: Պարզ է մի բան, որ դա իսկական հանցագործություն է: Այգին հիմնադրվել է 50-ական թվականներին ճահիճների վրա: Այգում մոտ 200 տեսակ ծառ կա: Հսկայական ջանքեր են գործադրվել, որպեսզի 2100 մետր բարձրության վրա նման այգի աճեցնեն: Նման բարձրության վրա թթվածինը քիչ է: Այս առումով այգու նշանակությունը թերագնահատելը առողջարանային քաղաքի համար անթույլատրելի է: Ջերմուկը կորցնում է իր դեմքը, կարծում են Ջերմուկի բնակիչները: Հիշեցնում ենք, որ ապօրինի հատված ծառի համար բարձր տուգանք է նշանակված: Եթե տուգանքի չափը գերազանցում է 400 000 դրամը, ապա քրեական գործ է հարուցվում: Ակնկալում ենք, որ բնապահպանական պետական տեսչությունը կհետաքննի Ջերմուկի գործը եւ կհայտարարի արդյունքների մասին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter