HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարությունը «տիրել է» նաև օրենսդիր իշխանությանը

Ըստ ՀՅԴ խմբակցության` այս իրավիճակը պետք է փոխել «Օրենքի նախագծերի 76 տոկոսը կառավարության նախաձեռնությունն է: Կառավարությունը, փաստորեն, ոչ միայն գործադիր աշխատանքներ է իրականացնում, այլև օրենսդիր: Կառավարության ղեկավարն էլ հորդորում է նախարարներին, որ ակտիվ գործունեություն իրականացնեն Ազգային ժողովում, որպեսզի ընդունվեն իրենց նախաձեռնած օրենքի նախագծերը: Փաստորեն, 76 տոկոսը քիչ է, փորձում են ԱԺ-ում լինել նախաձեռնության 99 տոկոսի հեղինակը»,- այսօր` հերթական քառօրյային, ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա համոզմամբ` այս իրավիճակը պետք է օր առաջ փոխել: Պատգամավորի հիմնական ասելիքը վերաբերում էր 2008թ. մարտի 1-2 դեպքերի առիթով ստեղծված մոնիտորինգի հանձնաժողովին: Ըստ Ա. Մինասյանի` հանձնաժողովի եզրակացությունը պետք է լիներ լիարժեք, և մարտի 1-2 դեպքերի վերաբերյալ պետք է ամբողջական պատասխան տրվեր: «Համաներումը պետք է լիներ ամբողջական, սակայն կիրառվեց մասնակի, ինչը ոչ միայն չմեղմեց լարվածությունը, այլև իր հետ նոր դրսևորումներ բերեց»,- ավելացրեց Արծվիկ Մինասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter