HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ը շուրջօրյա հանրահավաքներ սկսեց եւ պատրաստ է վերսկսել երկխոսությունը

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօրվա հանրահավաքում իր ելույթի ժամանակ «Հիմա, Հիմա» վանկարկումներին ընդառաջ հավաքվածներին հարցրեց, թե ինչ կարող է նշանակել «Հիման», ապա ժողովրդին խնդրեց ընտրել պայքարի շարունակության հետեւյալ տարբերակներից մեկը՝ շուրջորյա հանրահավաքներ կամ նստացույց:

Այնուհետեւ Տեր-Պետրոսյանը խորհրդակցելու համար հարթակ հրավիրեց Կոնգրեսի ղեկավարներին: Որոշ ժամանակ անց առաջին նախագահը հայտարարեց մեկ շաբաթով շուրջօրյա հանրահավաքներ սկսելու մասին՝ հստակեցնելով, որ շարունակում են ուժի մեջ մնալ իշխանությունների առջեւ դրված պահանջները:

Ընդդիմությունը պահանջում է մինչեւ տարեվերջ անցկացնել արտահերթ ընտրություններ, բացահայտել Մարտի 1-ի ոճրագործությունը եւ քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին, վերացնել Երեւանում փողոցային առեւտրի արգելքը, դադարեցնել Երեւանի ճարտարապետության աղավաղումը, օրենքի ուժով արգելել պաշտոնյաների կողմից ԶԼՄ-ների նկատմամբ դատական հետապնդումները:

Ինչ վերաբերում է Տիգրան Առաքելյանին, ապա նրա ազատ արձակման պահանջը թեեւ շարունակում է մնալ ուժի մեջ, սակայն ՀԱԿ-ն այս ընթացքում պատրաստ է իշխանության հետ վերսկսել ընդհատված երկխոսությունը, որի արդյունքներով պայմանավորված էլ կորոշվի ընդդիմության անելիքը մեկ շաբաթ անց:

Ազատության հրապարակում արդեն տեղադրվում են վրաններ:

Մեկնաբանություններ (4)

Երևանցի
Եւ Սերժ Սարգսյանի, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմերն իրենց վաղուց սպառել են եւ միմյանց ձեռնտու ուժեր են, Ի վերջո ակնհայտ կդառնա, որ ի դեմս Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մենք ունենք երկու գլխանի մի ուժ: Ես չեմ հավատում ՀԱԿ-ի նախապայմաններին: Ես կարծում եմ, որ նրանք տարբեր ձեւերով փորձելու են ժողովրդին ապատեղեկացնելով՝ հասցնել հերթական ընտրությունների և ՀԱԿ-ը մի քսան մանդատով մուտք գործելով ազգային ժողով ոչ մի բան փոխել չի կարող: : Ամեն հանրահավաքից հետո ՀԱԿ- ը փորձ է անում ցրել անորոշությունը նոր անորոշություններով ԼՏՊ- ականները Սերիալի տրամաբանության համաձայն՝ առաջ են շարժվում , և Լևոնը դարձել է սերժիկի , դե `«Ագռավի խնամին կաչաղակը կլինի» :
Երևանցի
Տեսեք-տեսեք հանրահավաքներ են անում...ԲԱՅՑ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿՐԿԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԳՆԱԼ: ԼԱՎ ԻՆՉՔԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԽԱԲՆՎԵԼ ԼՏՊ-ից?????????????????????????????????????????????
NINA
PAYQAR,PAYQAR MINCHEV VERJ...
karen
Es ughaki zarmanum em joghovrdi hamberatar varqi vra! Worqan kareli e jur tsetsel Azatutyan hraparakum? 4 tari anc, restart!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter