HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաղային հեղինակությունների «սխոդկա՞»

Շաբաթ օրը Երեւանում քաղաքի թաղային հեղինակությունների աննախադեպ հավաք է եղել: Նախաձեռնողը եղել է Թոխմախի Մհերը, այն տեղի է ունեցել նրա եղբորը պատկանող «Արգիշտի» ռեստորանում` Էրեբունիում: Այստեղ են հավաքվել մայրաքաղաքի մոտ 300 հեղինակություններ` բոլոր համայնքներից: Ներկա են եղել Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը, Էդուարդ Մադաթյանը, Գագիկ Բեգլարյանը եւ շատ ուրիշներ: Տեւել է մոտ 6 ժամ: Ուշացումով եկել եւ մոտ մեկ ժամ մնացել է նաեւ Հովիկ Աբրահամյանը: Գագիկ Ծառուկյանը հավաքին չի հրավիրվել: Սեղանակիցներն առաջին կենացը խմել են հանրապետության նախագահի համար: Բաժակաճառ է ասել նաեւ քաղաքապետը, ով, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել հեղինակություններին` իր ընտրությանը նպաստելու համար: Հավաքի պաշտոնական բացատրությունն այն է, որ հեղինակությունները որոշել են խոշոր խնդիրներ ծագելու պարագայում հարցերը լուծել խաղաղ` քննարկումների ու փոխադարձ զիջումների ճանապարհով: Սակայն իրականում մի տեսակ «գողական սխոդկայի» նման մի բան է եղել, որը նմանվել է իրար իրավունքները ճանաչելու ու իրար հարգելու արարողության: Սակայն ներկաներից ոմանց մոտ կարծիք է ձեւավորվել, թե հավաքի բուն իմաստն այն է, որ Մհեր Սեդրակյանը ցանկանում է իշխանություններին ցույց տալ, որ միայն ինքը կարող է մի կանչվ իր հարկի տակ հավաքել եւ հրահանգներ տալ այս անձանց: Իսկ որ այս զանգվածն է երկրի համար վճռական պահերին եւ հատկապես ընտրությունների ժամանակ որոշիչ դեր խաղացողը` ոչ ոք չի կասկածում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter