
Երեկ Ազգային ժողովը հրաժարվեց անգամ քննարկել գիտաշխատողներին մոտ 700 մլն դրամի չափով հավելավճարներ տրամադրելու հարցը, որից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե «պոպուլիզմն ավարտվեց, եւ իրենք անցնում են իրենց բնականոն աշխատանքին»:
«ՉԻ»- Խնդիրն այն չէ, որ այդ 2 մլն դոլարը կառավարական «միջին պատվիրակության»` արտասահմանյան կազինոներում մի գիշերվա ընթացքում կրվելու փող է: Խնդիրն այն է, որ Հովիկ Աբրահամյանը, գիտնականների համար նման հավելավճար պահանջելը պոպուլիզմ է անվանելով, ըստ էության ճշգրիտ գնահատական է տալիս Հայաստանի այսօրվա տնտեսական վիճակին: Այսինքն` պետության տնտեսական վիճակն այնքան ահավոր է, որ գիտությանը նույնիսկ այդպիսի չնչին գումար տրամադրելու մասին խոսելն ավելորդ ժամավաճառություն է: Բոլորն էլ գիտեն, չէ՞, որ գիտնականներին այդ հավելավճարն իսկապես պետք է: Բայց բյուջեն դատարկ է, եւ Հովիկ Աբրահամյանն ըստ էության հենց այդ փաստն է արձանագրում: Մի խոսքով` «կա ոչ, կա ոչ, այ ոչ ու փուչ», ինչու՞ եք զուր տեղը պապուլիզմով զբաղվում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել