
Երեկ սկսված ՀՀ ԱԺ քառօրյայի ընթացքում խորհրդարանն ի վերջո պետք է նշանակի իրեն վերապահված ՀՀ ՍԴ անդամին: Մեր տեղեկություններով` այդ պաշտոնի հիմնական հավակնորդը ԱԺ իրավաբանական վարչության պետ Աշոտ Խաչատրյանն է: ՀՀ ԱԺ-ին վերապահված ՍԴ անդամի հինգ տեղերից մեկը թափուր է այս տարվա հոկտեմբերի 5-ից` երջանկահիշատակ Ռաֆայել Պապայանի հանկարծամահ լինելուց հետո: ՀՀ «ՍԴ մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ՍԴ անդամի նշանակումը պետք է կատարվի պաշտոնի թափուր մնալուց հետո երկամսա ժամկետում: Այսինքն` ՀՀ ԱԺ-ն, մինչեւ դեկտեմբերի 5-ը ՍԴ անդամ չնշանակելով, արդեն իսկ թույլ է տվել օրենքի խախտում: Իհարկե, մեր պատգամավորները միշտ էլ կարող են արդարանալ` ասելով, որ իրենք օրենք ընդունողներ են, ոչ թե դրանց պահանջներին հետեւող եւ կատարող:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել