HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբյանի նոր արկածները

Մեր տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազությունում ինչ-որ գործի շրջանակներում կրկին քննվում է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) բիզնես-գործունեությունը: Ըստ այդմ` Հ. Հակոբյանին պատկանող «Կարբեկ» ընկերությունը մոտ 90 մլն դրամի հարկեր է թաքցրել: Այդ ընկերության կազմում են Արմավիրի մարզում գտնվող մի քանի գազալցակայաններ, թեեւ «Կարբեկը» զբաղվում է նաեւ այլ գործունեությամբ: Չնայած այս ընկերությունն իրականում պատկանում է Հ. Հակոբյանին, սակայն գրանցված է ինչ-որ Համլետ Մուրադյանի անունով: Վերջինս ներկայումս գտնվում է փխուստի մեջ: Հ. Հակոբյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչների փոխանցմամբ` նախկին պատգամավորը Հ. Մուրադյանին հրահանգել է փախչել Հայաստանից, մինչեւ ինքը կհարթի բոլոր հարցերը: Վերջինս, սակայն, երեկ մեր թղթակցղի հետ զրույցում հերքել է,որ «Կարբեկ» ընկերությունն իրեն է պատկանում, եւ որ ինքը այդքան հարկեր է թաքցրել: Նա ասել է, որ իրեն է պատկանում «Զվարթշին» ընկերությունը: Սակայն Արմավիրի մարզի մեր աղբյուրների հավաստմամբ` Հ. Հակոբյանը բազմաթիվ ընկերություններ ունի այդ մարզում, որոնց մեծ մասը, այդ թվում եւ` «Կարբեկը», գրանցված են այլ անձանց անուններով: Ի դեպ, Հ. Հակոբյանը ցանկանում է կրկին պատգամավոր դառնալ: Մեր տեղեկություններով` այս օրերին նա ամեն ինչ անում է, որ ընդգրկվի ՀՀԿ-ի համամասնական ցուցակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter