Գտնվել է կորած աղջիկը
Դեկտեմբերի 6-ին` ժամը 12.45-ին, Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի բնակչուհի, 1955 թ. ծնված Անիչկա Դ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ դուստրը` 1985 թ. ծնված Բուրաստան Մ.-ն, նոյեմբերի 26-ին` ժամը 16.00-ին, «Այրարատ» կինոթատրոնի մոտից անհայտ կորել է: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 6-ին` ժամը 15.30-ին, Բուրաստան Մ.-ն հայտնաբերվել է Գյուրջյան և Գայի փողոցների խաչմերուկում: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել