Մահացել է անզգուշության հետեւանքով
Դեկտեմբերի 3-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Արգինա գյուղի դաշտում հայտնաբերվել է նույն գյուղի անասնապահ, 1964 թ. ծնված Ջամբուլատ Մոսեսյանի դիակը՝ թևատակի մասում հրազենային վնասվածքի հետքով: Պարզվել է, որ Մոսեսյանը մահացել է իր մոտ ապօրինի պահվող «ԻԺ-17» որսորդական հրացանից անզգուշությամբ արձակված կրակոցի հետևանքով: Կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել