HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամերիկացիները կաջակցեն ջրային պաշարների ուսումնասիրմանը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը դեկտեմբերի 6-ին ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ջրային թիմի պատվիրակությանը` Ռիչարդ Վոլքի ղեկավարությամբ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Փոխվարչապետին ներկայացվեց, որ հաշվի առնելով ՀՀ կառավարության առաջարկը, թիմը քննարկում է Հայաստանում ջրային ավազանի պլանների կազմմանն օժանդակելու հնարավորությունները: Նման աշխատանքների իրականացումը հնարավորություն կտա ջրային պաշարներն առավել արդյունավետ օգտագործել հիդրոէներգետիկ, ոռոգման եւ այլ նպատակներով: Թիմը եղել է Սյունիքի մարզում, ծանոթացել ջրային պաշարները հիդրոէներգետիկ նպատակներով օգտագործելու խնդրին: Ընդգծելով ոլորտի կենսական նշանակությունը` փոխվարչապետը կարեւորեց ջրային պաշարների գնահատումը առաջիկա տարիների համար ջրօգտագործման քաղաքականության որոշման տեսանկյունից: Նա առաջնահերթ համարեց Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային պաշարների գնահատման հարցը, քանի որ նկատվում է ջրի պաշարների նվազում, ինչը խնդիրներ կարող է առաջացնել դաշտավայրի բնակավայրերը խմելու եւ ոռոգման ջրով ապահովելու առումով: Անդրադարձ եղավ նաեւ ջրամատակարարումն ապահովող օպերատոր ընկերությունների սպասարկման տիրույթից դուրս գտնվող համայնքներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին: Հյուրերը կարեւոր համարեցին փոխվարչապետի առաջարկությունները` նշելով, որ դրանք կներառվեն թիմի առաջարկների փաթեթում եւ կներկայացվեն վաշինգտոնյան գրասենյակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter