HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նալբանդյանը հանդիպել է եվրոպական երկրներում Հայաստանի դեսպաններին

Դեկտեմբերի 6-ին Փարիզում տարանցիկ այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը անցկացրեց եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների խորհրդակցությունը: Խորհդակցությանը անդրադարձ կատարվեց Հանրապետության նախագահի ուղենիշերի եւ նրա կողմից արտաքին քաղաքականության բնագավառներում  տրված հանձնարարականների կատարման ընթացքին: Նախարար Նալբանդյանը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրեց Եվրոպական միության հետ ծավալվող համագործակցությունը, հանձնարարականներ տվեց եվրոպական կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման եւ եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման վերաբերյալ: Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ խորհրդի 11-րդ նիստի վերաբերյալ: Հանդիպմանը քննարկվեցին ս.թ. դեկտեմբերի 1-2-ը Ալմաթիում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի արդյունքները: Հայաստանի դեսպաններն ու մշտական ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց հավատարմագրման երկրներում եւ միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Բարձրաստիճան դիվանագետները հանգամանալից քննարկեցին  մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Դեկտեմբերի 7-ին, Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ՝ Հայաստանի  պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի Հայաստան-ԵՄ խորհրդի 11-րդ նիստին: Պատվիրակության կազմում են փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը, արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը: Բրյուսելից դեկտեմբերի 8-ին Հայաստանի արտգործնախարարը կուղեւորվի Մոսկվա, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ եւ ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter