HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհներ Սյունիքում, Լոռիում, Կոտայքում

Դեկտեմբերի 6-ին` ժամը 09.45-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի հարակից սարալանջին: Դեպքի վայր են մեկնել  հրշեջ-փրկարարներ,ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխա­տա­կիցներ և Վարդանիձոր գյուղի  բնակիչներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.40-ին: Այրվել է 40 հա խոտածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Սահմանվել է հերթապահություն: Հրդեհներ են բռնկվել և խոտածածկ տարածքներ այրվել նաև հանրապետության մի շարք այլ շրջաններում` Լոռու մարզի Ջրաշեն գյուղում այրվել է` 30 հա, Ամրակից գյուղի հարակից տարածքում`3000 քմ, Սյունիքի մարզի  Բռնակոթ գյուղի հարակից տարածքում` 2 հա, Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի հարակից տարածքում`30 հա, Կոտայքի մարզի  Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասի հարակից սարալանջում`30 հա խոտածածկ տարածքներ: Հրդեհները ժամանակին մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter