Պատգամավորները մոռանում են գրանցման քարտերը
Այսօր Ազգային ժողովի աշխատանքները մեկնարկեցին մեկ րոպե լռությամբ: Պատգամավորները հարգեցին 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը:
Գրանցվելու պահին պարզվեց, որ պատգամավորների մի մասը գրանցման քարտերը մոռացել էին իրենց հետ վերցնել: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ դիտողություն արեց պատգամավորներին` նրանց հիշեցնելով, որ քարտերը պետք է իրենց մոտ պահեն եւ չմոռանան:
Սովորույթ դարձած տեխնիկական խնդիրները հարթելուց հետո խորհրդարանն անցավ բնականոն աշխատանքի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել