HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանի մոտ բռնել են հետախուզվողին

Դեկտեմբերի 5-ին` ժամը 10.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժնի ծառայողները Բագրատաշեն գյուղից բերման են ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ, 1978 թ. ծնված Ռուստամ Պ.-ին, որը Բագրատաշեն գյուղի հատվածով՝ Դեբեդ գետով, ապօրինի հատել էր ՀՀ պետական սահմանը: Պարզվել է, որ նա ս.թ. նոյեմբերի 13-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 113 հոդվածի  1-ին մասի մեղադրանքով («Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը»): Ռուստամ Պ.-ն կալանավորված է: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter