Դանակահարել է ու փախել
Դեկտեմբերի 4-ին` ժամը 10.25-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով Սունդուկյան փողոցի 29 շենքի մի բնակարանից իրենց մոտ է տեղափոխվել 1950 թ. ծնված Մանգասար Մ.-ն: Ոստիկանները պարզել են, որ ժամը 9.30-ի սահմաններում Մանգասար Մ.-ի ծանոթ ոմն Դավո, մուտք է գործել նրա բնակարան, գումար պահանջել և մերժում ստանալով՝ դանակի մի քանի հարված հասցրել ու դիմել փախուստի: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դավոն 1980 թ. ծնված Դավիթ Կ.-ն է: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթ Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել