HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոս Անջելեսի հայերը կրակել են միմյանց. մեկ մարդ զոհվել է

Լոս Անջելեսում հայկական հանցավոր խմբի անդամների միջև այս գիշեր ծագած վեճն ավարտվել է կրակոցներով, որոնց հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկն էլ ստացել է վերջույթների վնասվածքներ: Միջադեպը տեղի է ունեցել Վալլեյ Գլենում` Մաքդոնալդսի արագ սննդի կետերից մեկի ավտոկայանատեղիում: Վկայակոչելով ականատեսների պատմածները` ոստիկանության սերժանտ Մայքլ Կամմերտն ասել է, որ տարբեր մեքենաներում գտնվող 4 տղամարդիկ սկսել են բղավել իրար վրա: Ականատեսների ահազանգով դեպի վայր եկած ոստիկանները հայտնաբերել են 2 վիրավորի: Նրանցից մեկը, ով մոտ 30 տարեկան էր, հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակին, իսկ մյուսը` վերջույթներին: Վիրավորները տեղափոխվել են Սուրբ խաչ հիվանդանոց, որտեղ կրծքավանդակին վնասվածք ստացած տղամարդը մահացել է: Մյուս վիրավորին, որը մոտ 20 տարեկան է, բուժօգնություն է ցուցաբերվել: Ոստիկանի խոսքերով` կասկածյալները 2-4 հոգի են, ովքեր կապույտ սեդանով փախուստի են դիմել: Այս մասին հայտնում է Daily News-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter