Արցախում հարգել են երկրաշարժի զոհերի հիշատակը
Արցախում նշել են Սպիտակի երկրաշարժի հերթական տարելիցը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ և կառավարության անդամներ, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարության ներկայացուցիչներ, հանրապետության հիմնարկների և գերատեսչությունների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների կոլեկտիվներ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ դրել երկրաշարժի զոհերի հուշարձանի մոտ:
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ՀԱԵ Արցախի թեմի սպասավորների հետ պատարագ է մատուցել ողբերգության զոհերի հոգիների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել