Նիկոյանը «բաց դաս» է անցկացրել
Այսօր Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքի դպրոցների մի խումբ բարձր դասարանցիների հյուրընկալեց եւ հերթական «բաց դասն» անցկացրեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Պարոն Նիկոյանը ներկայացրեց օրենսդիր մարմնի կառուցվածքը, խորհրդարանի ձեւավորման կարգը, օրենքների ընդունման ընթացակարգը, ապա հանգամանալից պատասխանեց հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին:
Ծավալվեց ջերմ եւ անկաշկանդ երկխոսություն, հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել