HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեղծ ահազանգի հեղինակը հոգեկան է եղել

Նոյեմբերի 22-ին` ժամը 15.40-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող Բելինսկու անվան դպրոց-վարժարանի շենքում ռումբ է տեղադրված, որը պայթելու է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ահազանգը կեղծ է, հաղորդումը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ԱԱԾ և ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահազանգի հեղինակը Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, Երևանի հոգեբուժական կենտրոնում հաշվառման մեջ գտնվող, 1985 թ. ծնված Կարեն Սաթյանն է, ում նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter